Փարիզյան ահաբեկիչների ամախոհ Հայաթ Բումեդյենը իրոք եղել է Թուրքիայում, հունվարի 12-ին հաստատել է Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուն:

Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի՝ հունվարի 2-ին Բումեդյենը Ստամբուլ է ժամանել Մադրիդից եւ կանգ առել Քադըքեյ թաղամասի հյուրանոցում, որից հետո հունվարի 8-ին հատել է Սիրիայի սահմանը՝ Աքչաքալե քաղաքի հատվածում, փոխանցում է rbc-ն՝ վկայակոչելով թուրքական  Anadolu գործակալությունը:

Ավելի վաղ ֆրանսիական Le Monde թերթը, վկաակոչելով բարձրաստիճան աղբյուրը, հայտնել էր, որ հունվարի 2-ին Հայաթ Բումեդյեն անձնագրով աղջիկը, որը նման է ահաբեկիչ Կուլիբալիի՝ հետախուզման մեջ գտնվող կենակցուհուն, Մադրիդ-Ստամբուլ չվերթն է իրականացրել: Այնտեղից հունվարի 8-ին նա Սիրիա է մեկնել, իսկ հունվարի 9-ի հետադարձ տոմսն այդպես էլ չի օգտագործել:  

26-ամյա Հայաթ Բումեդյենը կասկածվում է Փարիզում հունվարի 9-ին սուպերմարկետում պատանդներ վերցնելուն մասնակցության մեջ: