Հնդկաստանի արեւելյան հատվածում գտնվող Արեւմտյան Բենգալիա նահանգի Բիրբհում շրջանում ոստիկանությունը ավելի քան 200 ինքնաշեն պայթուցիկ սարք է հայտնաբերել, հաղորդում է NDTV հեռուստաալիքը:
Իրավապահ մարմինները կալանավորել են երկու մարդու: Ներկայումս վերջիններիս հարցաքննում են եւ ստուգում ծայրահեղական խմբավորումների հետ առնչության հնարավորությունը: Ոստիկանական գործողությունների այլ մանրամասներ չեն հաղորդվում, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:
Անցած տարվա հոկտեմբերին նույն նահանգի Բուրդվան քաղաքում իշխող կուսակցության գրասենյակի մոտ պայթուցիկ սարք էր գործարկվել: Պայթյունից հետո կալանավորվել էին իսլամական ահաբեկչական «Հնդիկ մոջահեդներ» խմբավորման երկու ակտիվիստներ:



























