Հունվարի 13-ի գիշերը սահմանին համեմատաբար հանգիստ վիճակ է եղել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը, կրակոցներ եղել են, բայց համեմատաբար քիչ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հերթական միջադեպն է տեղի ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին. հունվարի 12-ին, ադրբեջանական կողմը կրակ է բացել անտառ փայտի գնացած Տավուշի մարզի Պառավաքար գյուղացիների ուղղությամբ: Վերջիններս կարողացել են փախչել, սակայն կրակի տակ է հայտնվել նրանց Նիվան, որն այրվել է: Տուժածներ չկան: