Նավթի գների անկման ֆոնին ռուսական ռուբլին շարունակում է արժեզրկվել: Դոլարի փոխարժեքն այս տարի առաջին անգամ անցել է 65 ռուբլուց, իսկ եվրոն հասել է 77 ռուբլու: Այդ մասին են վկայում Մոսկվայի բորսայի տվյալները:
Դոլարի փոխարժեքը «վաղը» Մոսկվայի ժամանակով 10.38-ի համար բարձրացել է 1,9 ռուբլով՝ հասնելով 65,1 ռուբլու, իսկ եվրոյի փոխարժեքը աճել է 2,5 ռուբլով, հասնելով 77,2 ռուբլու:
Brent տեսակի նավթի գինն ընկել է 4,6 տոկոսով, հասնելով 45,3 դոլարի մեկ բարելի համար: Պատմական ռեկորդը դոլարն ու եվրոն ունեցել են դեկտեմբերի 16-ին՝ համապատասխանաբար 80,1 ռուբլի եւ 100,74 ռուբլի:




























