Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասին թյուրքական պատմական 16 պետությունների զինվորականների ներկայությամբ դիմավորելու նախաձեռնությունը մեծ արձագանք է գտել ինչպես թուրքական, այնպես էլ միջազգային մամուլում եւ սոցկայքերում։

Թուրքական սոցկայքերում օգտատերերի երեւակայությունը սահմաններ չի ճանաչել եւ Էրդողանի եւ Աբասի զավեշտալի լուսանկարը դարձրել են տարբեր հեքիաթային եւ ֆանտաստիկ տեսարաններով ծիծաղելի լուսանկարներ։

Ֆրանսիական AFP-ն էլ իր հրապարակման մեջ նշել է, թե Է Թուրքիայի առաջնորդը Աբասին դիմավորել է Օսմանյան կրկեսում։