Լույս հունվարի 13ի գիշերն այրվել Է Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում գտնվող ամենագեղեցիկ պատմական շենքերից (որը կրում Է դրա ստեղծողի՝ թբիլիսցի հայազգի վաճառական Ալեքսանդր Մելիք Ազարյանցի անունը) մեկի մի մասը, հաղորդում է Newsgeorgia.ru-ն:
Շենքը կառուցվել Է 1912-1915 թվականներին, պետերբուրգցի ճարտարապետ Նիկոլայ Օբոլենսկու նախագծով: Մելիք- Ազարյանցի տունը գտնվում Է Ռուսաթավելիի պողոտայի թիվ 37 հասցեում:
Թեժ գծին հեռախոսազանգը ստացվել Է ժամը 02:56ին: Հրդեհի հետեւանքով այրվել Է 5 հարկանի շենքի առաջին հարկը: Այրվել են վերելակի հորանը եւ տանիքը: Այրվել Է մոտ 250-300 քառակուսի մետր տարածք: Հրդեհը հաջողվել Է տեղայնացնել 03:57 ին: Տեղում աշխատել Է 16 հրշեջ բրիգադ:
Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել: Հրդեհի ժամանակ շենքում եղել Է մեկ ընտանիք, որը ժամանակին տարհանվել Է: Մինչդեռ զգալի վնաս Է պատճառվել շենքի առաջին հարկում տեղակայված առեւտրային օբյեկտներին:
Հրդեհի ստույգ պատճառներն առայժմ հայտնի չեն: Ըստ վարկածներից մեկի ՝ կրակը շենքի վրա Է տարածվել այրվող աղբարկղից: Կատարվում Է հետաքննություն:




























