2014 թվականին «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայանները սպասարկել են 2 մլն 082 հազար 755 ուղեւոր, ինչը շուրջ 324 511 ուղեւորով կամ 18,5 տոկոսով ավելի է 2013 թվականի ցուցանիշի նկատմամբ:
ՀՀ ԿԱ քաղացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հաշվետու ժամանակաշրջանում մեկնողների թիվը կազմել է 1 039 891 ուղեւոր, իսկ ժամանել է 1 042 864: Մեկնողների եւ ժամանողների դրական հաշվեկշիռը կազմում է մոտ 3 000 մարդ:
Բեռնափոխադրումների ծավալը կազմել է 10,4 տոննա, մի փոքր զիջելով 2013 թվականի ցուցանիշին, իսկ թռիչք/վայրէջքների քանակը աճել է 18,4 տոկոսով եւ կազմել 10 553:




























