Նյու Յորքի «Փենսիլվանյան կայարանում» հրդեհ է տեղի ունեցել, փոխանցում է NBC-ն:
Ոչ ոք չի տուժել: Հեռուստաընկերությունը նշում է, որ հրդեհի պատճառով գնացքների մեկնումն ու ժամանումն ուշացել է:
Այժմ գնացքների երթեւեկությունը երկու ուղղություններով դադարեցված է: Բացի այդ, «34-րդ փողոց» կայարանը գնացքներն անցնում են առանց կանգառի, փոխանցում է Gazeta-ն:
Բացի այդ, դժվարացել է ավտոմեքենաների երթեւեկությունը Բրոդվեյ եւ Յոթերորդ պողոտա գծում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հրդեհի հետեւանքով Վաշինգտոնի մետրոյում ավելի քան 80 մարդ տուժել, մեկը մահացել է:


























