Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Նիդերլանդների դեսպանին դժգոհել է Հայաստանից:
ԱՊԱ գործակալությունը, վկայակոչելով պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը, հաղորդում է, որ Հասանովը ընդունել է Ադրբեջանում Նիդերլանդների դեսպան Ռոբերտ Գաբրիելսենին: Գերատեսչության մամուլի ծառայության մեկնաբանությամբ՝ հանդիպման հիմնական թեման եղել է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Օգտվելով առիթից՝ նախարարը Հայաստանին մեղադրել է «օկուպացիայի» մեջ՝ հայտարարելով, որ Հայաստանը «կանգնեցնում է խաղաղ գործընթացը, իսկ բանակցությունների ձգձգումը բացասաբար է ազդում տարածաշրջանի վրա»:
Միեւնույն ժամանակ, նախարարը հասկանալի պատճառներով լռել է Բաքվի կողմից հրահրվող սպառազինությունների մրցավազքի, մշտական սադրանքների եւ դիվերսիաների մասին:



























