Հայաստանի ոսկերչական ոլորտի տնտեսական ազատ գոտին ճիշտ ուղղություն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ռուսական «ԱԼՌՈՍԱ» պետական կորպորացիայի փոխնախագահ Անդրեյ Պոլյակովը, ով 2014 թվականի հոկտեմբերին Երեւանում մասնակցել է «Մերիդիան» ոսկերչական գոտում անցկացված Yerevan Show 1014 միջազգային ցուցահանդեսին:
Նա նշեց, որ հայկական ծագմամբ մի քանի ոսկերիչներ, ովքեր գործունեություն են ծավալում արտերկրում եւ աշխատում են «ԱԼՌՈՍԱ»-ի հետ, դիտարկում են Մերիդիայում արտադրություն բացելու հնարավորությունը:
«Գործընկերները մեզ ասում են, որ դա ոչ միայն պատմական հայրենիքի հանդեպ պարտք է, այլեւ կոմերցիոն շահ: Մեր կարծիքով՝ դա ճիշտ ուղղություն է: Նրանք մեզանից մեծ ծավալով գնումներ են կատարում եւ կարող են դառնալ Հայաստանում վերամշակման ոլորտի հետագա զարգացման առաջատարներ»,- հայտարարեց Պոլյակովը:




























