Երկրի սահմաններից դուրս ռազմական խմբավորումներին վրացիների մասնակցությունը կամ մասնակցության կոչը կհամարվեն հանցագործություն: Այդ մասին «Իմեդի» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Վրաստանի արդարադատութան նախարար Թեյա Ցուլուկիանին:
Նախարարը նաեւ հստակեցրել է, որ «հանցագործություն կհամարվի բացառապես բոլոր ապօրինի խմբավորումներին մասնակցությունը ցանկացած երկրի տարածքում»:
Ավելի վաղ վրացական մամուլում հաղորդվել էր, որ ԻՊ-ի ջոկատներին մասնակցելու նպատակով վերջին տարվա ընթացքում Պանկիսի կիրճից Սիրիա են անցել 50-100 տեղի բնակիչ: Հայտնի է նրանցից ութի զոհվելու մասին: Ավելի ուշ այդ մասին հայարարել էր նաեւ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին:
Սահակաշվիլի. Վրաստանի մի քանի հարյուր քաղաքացիներ կռվում են ԻՊ-ի շարքերում




























