Ստամբուլի դատախազությունը դատարան միջնորդագիր է ուղարկել երեք մարդու, այդ թվում՝ Դաղստանի երկու բնակչի կալանավորելու մասին, որոնք կասկածվում են նախորդ շաբաթ Ստամբուլի կենտրոնի Սուլթանահմեդ հրապարակում ահաբեկչության նախապատրաստման մեջ:
Ահաբեկչության հետ կապ ունենալու մեղադրանքով ձերբակալվել է վեց մարդ, որոնցից երեքը Դաղստանի բնակիչ են: Ահաբեկչական խմբին աջակցելու մեղադրանք է ներկայացվել վեցից երեքին, որոնցից երկուսը՝ Դաղստանի բնակիչ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Anadolu-ն:
Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ ահաբեկչություն կատարած մահապարտուհին ռուս էր, եւ նշել էին նրա անունը՝ Դիանա Ռամազովա:
Ստամբուլում պայթյունն իրականացրած կինը Ռուսաստանի քաղաքացի է
Հունվարի 6-ին Ստամբուլի կենտրոնում պայթյուն էր տեղի ունեցել, որի արդյունքում զոհվել էր մեկ ոստիկան եւ ինքը՝ ահաբեկիչը: Հարձակման պատասխանատվությունն ավելի ուշ ստանձնել էր Ժողովրդական ազատագրական հեղափոխական կուսակցությունը (ճակատը):




























