Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը Պետավտոտեսչության 102 աշխատակցի է հեռացրել:

«Որոշումը կայացված է: Դատերը կշարունակվեն, բայց նախարարի իրավասության շրջանակում. որոշում կայացրեցի պետավտոտեսչության 102 աշխատակցի հեռացնելու մասին», - գրել է նա Facebook-ի իր էջում:

Ըստ Ավակովի՝ այդ աշխատակիցները 2013 թ. նոյեմբերից մինչեւ 2014 թ. փետրվարը խոչընդոտել են Ավտոմայդանի մասնակիցների տեղաշարժին՝ «կատարելով այսօր փախուստի մեջ գտնվող Կիեւի ոստիկանության ղեկավարության հրահանգները»:

Նախարարն իր որոշումն անվանել է ոչ վերջինը Պետավտոտեսչության եւ ՆԳՆ համակարգում: