Լոս-Անջելեսից (Քալիֆորնիա նահանգ) Միննեապոլիս (Մինեսոտա) չվերթն իրականացնող Boeing 757 ինքնաթիռը հարկադրված վերադարձել է մեկնման օդանավակայան:

Թռիչքից հետո ամերիկյան Delta Air Lines ավիաընկերության օդանավում խնդիրներ են ծագել: Օդաչուների խոսքով՝ նրանց չի հաջողվել օդանավը ուղիղ պահել: Անձնակազմը արտակարգ իրավիճակի մասին պատմել է ավիադիսպետչերներին, ինչից հետո 152 մարդ տեղափոխող ինքնաթիռը վառելիքն այրելու նպատակով մոտ մեկ ժամ պտտվել է Հարավային Կալիֆորնիայի մերձափնյա հատվածում: Լոս-Անջելեսի օդանավակայանում վայրէջքը հաջող է անցել, անձնակազմից եւ ուղեւորներից ոչ ոք չի տուժել, հաղորդում է «Ռոսիսյկայա գազետան»:

Delta Air Lines-ում դեռեւս չեն հաղորդել անսարքության հնարավոր պատճառներին մասին: