2014թ. Հայաստանը 7750 մլն կվտ/ժ էլեկտրաէներգիա է արտադրել: Այս մասին հունվարի 14 –ի մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:

Ըստ նրա՝ սա 0,52%-ով ավելի է 2013թ. ցուցանիշից: Չորային տարվա եւ գետերում ջրի կրճատման պատճառով կրկին նվազել է հիդրոէներգիայի տեսակարար կշիռը:

Մասնավորապես, հանրապետության ՀԷԿ-երն արտադրել են շուրջ 1870 մլն կվտ/ժ էլեկտրաէներգիա կամ 10,02%-ով քիչ, քան 2013թ.: Համապատասխանաբար, ՋԷԿ-երը արտադրել են 2 917 մլն կվտ/ժ՝ 10,74%-ով ավելի: Հայկական ԱԷԿ-ը արտադրել է 2181 մլն կվտ/ժ կամ 0,73%-ով պակաս, քան 2013թ.:

Բնակչության կողմից  սպառվել է 1739,3 մլն կվտ/ժ էլեկտրաէներգիա կամ  1,6%-ով ավելի, քան 2013 թ., արդյունաբերության կողմից՝ 1 133,4 մլն կամ 2,4%ով ավելի, բյուջետային կազմակերպությունների կողմից՝ 289,5 մլն կամ 2,6% -ով ավելի, քան  2013 –ին: