Ուկրաինայի Գերագույն Ռադայի «Ազգային ճակատ» խմբակցությունն առաջարկում է պաշտոնապես ռազմական դրություն մտցնել:
Պատգամավորները նաեւ երկրի արեւելքում հրադադարի ռեժիմը չեղարկելու կոչով մտադիր են դիմել նախագահ Պյոտր Պորոշենկոյին: Խմբակցության ներկայացուցիչ Ռոման Զաստավնայի խոսքով՝ տվյալ հարցերը կքննարկվեն այսօր՝ հունվարի 14-ին, Ռադայի նիստի ընթացքում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկան ազդարարել էր հերթական զորահավաքի մասին: Ակնկալվում է, որ հրամանը կստորագրվի հունվարի 14-ին:




























