Տնտեսական ազատ գոտին եւ Հայաստանի ոսկերիչների վարպետությունն ուշադրություն են գրավում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Իսրայելի Ոսկերչական իրեր արտադրողների ասոցիացիայի գործագիր տնօրեն Իցհակ Բենդորը:

Նրա կարծիքով, երկու երկրների ոսկերչական ոլորտների միջեւ զարգացման օղակ կարող են դառնալ Իսրայելի հայկական ծագմամբ մասնագետները: «Մեր հայ համայնքում բազմաթիվ հայտնի վարպետներ կան»,- հավելեց նա:

Բենդորը, ով 2014 թվականի հոկտեմբերի մասնակցել է Yerevan Show 2014 միջազգային ոսկերչական ցուցահանդեսին, հավելեց, որ իսրայելական ընկերություններին կարող է գրավել Երեւանի «Մերիդիան» ոլորտային տնտեսական ազատ գոտին:

«Մերիդիան»-ը կարող է իսրայելցի ոսկերիչների համար լավ միջոց դառնալ՝ հայտնվելու համար Ռուսաստանի եւ Եվրասիական միության շուկայում, որին Հայաստանն անդամակցում է: «Այստեղ շահավետ է տնտեսական ազատ գոտու աշխատանքւի ռեժիմը, հայ ոսկերիչների աշխատանքի արժեքը եւ նրանց վարպետության մակարդակը»,- նշեց իսրայելցի ոսկերիչը: