Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերտի ղեկավարած պատվիրակությանը:

ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված հարցեր:

Չնայած մշտական ռազմամոլ հայտարարություններին եւ հակամարտությունն ուժով լուծելու սպառնալիքներին՝ ԵՄ-ի ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ Իլհամ Ալիեւը խաղաղասիրություն  է դրսեւորել եւ հայտարարել , որ «Ադրբեջանը շահագրգռված է հակամարտության խաղաղ կարգավորման գործում եւ մտադիր է ձեռնարկել բոլոր ջանքերը Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքների ազատագրման հարցում առաջընթացի ձեռքբերման ուղղությամբ»: