«Հայաստանի էլեկտրական ցանցերը» նվազեցրել են կորուստները: Այս մասին հունվարի 14–ի մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Ըստ նրա՝ ցանցի փաստացի կորուստները նվազել են մինչեւ միլիոն կվտ/ժ-ի կամ  14%-ով՝ 2013թ. 14,1%-ի դիմաց:

«Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՊՓԲԸ-ում կորուստները կազմել են 126,7 միլիոն կվտ/ժ կամ 2,03%:

Նախարարը հավելել է, որ «Էլեկտրական ցանցերը» ֆինանսական խնդիրներ ունեն՝ օբյեկտիվ պատճառներով պայմանավորված: Դրանցից մեկը գեներացնող մի շարք   ընկերությունների անիրատեսական էներգաբալանսներն են, ինչպես նաեւ ԱԷԿ-ի աշխատանքի հավելյալ դադարեցումը եւ 2014 թ. ՀԷԿ-երի նվազած գեներացիան:   «Էլեկտրական ցանցերն» այդ բացը լրացրել են ջերմակայանների ավելի թանկ էլեկտրաէներգիայով: Արդյունքում «կորուստը կազմել է 27,6 մլրդ դրամ: Դրանցից  3,8 մլրդ-ն արդեն փոխյատուցվել է, իսկ մինչեւ 2015 թ. օգոստոսը  նախատեսվում է փոխհատուցել եւս 9,2 մլրդ-ը: Իսկ բանկերի առաջ ընկերության ընդհանուր պարտավորությունները գերազանցում են 220 մլն դոլարը:

Խնդիրը մասամբ նախատեսվում է լուծել արտադրության, էլեկտրաէներգիայի մատակարարման եւ սպառման  կանխատեսումնային բալանսի մեթոդաբանություն մշակելու միջոցով: Դրա շնորհիվ առաջիկա երկու տարում կորուստները նախատեսվում է կրճատել առնվազն 2%-ով: