Անկարան պատվիրակություն կուղարկի Ղրիմ՝ թաթարների իրավունքների հետ կապված իրավիճակին ծանոթանալու, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլյութ Չավուշօղլուն Anadolu գործակալության հետ հարցազրույցում:
Նա հավելել է, որ այդ հարցը համաձայնեցվել է ՌԴ իշխանությունների հետ, որոնք խոստացել են աջակցել Ղրիմում պատվիրակության աշխատանքին: Թուրքիայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Թուրքիան Ռուսաստանին է հանձնել շուրջ 100 Ղրիմի թաթարների անուններով ցուցակ, որոնք, ըստ Անկարայի ունեցած տեղեկությունների, տուժել են մեջլիսի առաջնորդների հետ ունեցած կապերի պատճառով, դարձել հարձակումների զոհ կամ անհետ կորել:
Նա նաեւ նշել է, որ Թուրքիան ջանքեր է գործադրում Ուկրաինայում ճգնաժամը հարթելու եւ Մոսկվայի ու Կիեւի միջեւ երկխոսություն սկսելու համար:




























