Որոտանի ՀԷԿ-երի համալիրի առուվաճառքի գործարքը ամերիկյան «Contour Global» ընկերության հետ շուտով կավարտվի: Այս մասին հունվարի 14–ի մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Ըստ նրա՝ համաձայնագրի իրավական նրբությունների վերաբերյալ բանակցությունները ավարտին են մոտենում:
Որոտանի ՀԷԿ-երի համալիրը 3 էլեկտրակայան ունի՝ Սպանդարյանի (76 մվտ հզորություն), Շամբի(171 մվտ) եւ Տաթեւի (157.2 մվտ): «Որոտանի ՀԷԿ-երի համալիր» ՊՓԲԸ-ի 100%-անոց բաժնետերն է ՀՀ կառավարությունը: ՀԷԿ-ը հանրապետության ամենախոշոր ջերմաէլեկտրակայանն է:
2014 թ. հունվարին ՀՀ կառավարությունը, «Որոտանի ՀԷԿ-երի համալիր» ՊՓԲԸ-ն եւ ամերիկյան «Contour Global Hydrocascade» եւ «CG Solutions global holding company» ընկերությունները պայմանագիր էին ստորագրել Որոտանի կասկադի առքուվաճառքի մասին: Առայժմ չարտված գործարքը կդառնա եվրոպական տարածաշրջանում Contour Global –ի ամենախոշոր նախագիծը. գործարքի գումարը կազմում է 180 մլն դոլար: Առաջիկա 6 տարում ընկերությունը պարտավորվել է ներդնել շուրջ 70 մլն դոլար՝ վերանորոգելու եւ կասկադն արդիականացնելու համար:




























