Հայաստանի պետական էներգետիկ ընկերությունները շարունակում են վնասով աշխատել: Այս մասին հունվարի 14–ի մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Ըստ նրա՝ 2013թ. դրանց ընդհանուր վնասը հասել էր 12,1 մլրդ դրամի: Բարդությունն այն է, որ գործող սակագներում որոշ ընկերությունների համար եկամուտն ու ամորտիզացիան ներառված են, ուրիշների համար՝ ոչ, հայտարարել է Զախարյանը:
Նշենք, որ առաջին խմբին են պատկանում հենց պետական ընկերությունները՝ Երեւանի ՋԷԿ-ը եւ «Հայաստանի էլեկտրացանցերը»: Որոտան ՀԷԿ-երի համալիրի սակագնում ամորտիզացիան ներառված է: Մասնավոր արտադրող ընկերությունների սակագներում եւս եկամուտը եւ ամորտիզացիան հաշվի են առնվում:
Առաջիկայում նախարարությունը Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովին կներկայացնի պետական ընկերությունների սակագների մասին իր նկատառումները: Այնուամենայնիվ, 2015 թ. էլեկտրաէներգիայի թանկացման մասին խոսք լինել չի կարող, հավելել է նախարարը:




























