Հայաստանում օգտակար հանածոների արդյունահանման 502 թույլտվություն է տրվել: Այս մասին հունվարի 14–ի մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:
Ըստ նրա՝ դրանցից մետաղի հանածոների արդյունահանման համար տրվել է 28 թույլտվություն, հանքային ջրերի համար՝ 29, մնացածը ոչ մետաղական օգտակար հանածոների համար են:
Ներկայումս երկրաբանական հետախուզությունների համար տրամադրվել է 84 թույլտվություն, որոնցից մետաղական հանածոների հայտնաբերման համար՝ 62, ոչ հանքային հանածոների համար՝ 22, նավթի եւ գազի որոնման համար՝ 3:
Ընդերքի՝ խելամիտ, տնտեսապես եւ էկոլոգիապես պատասխանատու շահագործումը շարունակում է մնալ ՀՀ էկոնոմիկայի բաղկացուցիչ մասը, հավելել է նախարարը:




























