2014թ. Հայաստանի լեռնահանքային ընկերությունների բյուջետային վճարումները մի փոքր կրճատվել են: Այսօր՝ հունվարի 14-ին, մամուլի ասուլիսի ժամանակ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հայտարարել է, որ նախնական տվյալներով՝ 2014թ. մետաղական հանքահորերի հանույթի համար վճարվել է 21 մլրդ դրամ ռոյալթի (ընթացիկ փոխարժեքով՝ 44 մլն դոլար)՝ 2013թ. 23 մլրդ դրամի համեմատությամբ:

2014թ. առաջին 11 ամիսների ընթացքում օգտակար հանածոների հանույթի ծավալը կազմել է 22 մլն տ: Համեմատության համար նշենք, որ 2013թ. այդ ցուցանիշը կազմել է 25 մլն տոննա: Դրամային արտահայտությամբ արտադրության ծավալը կազմել է մոտ 186 մլրդ դրամ, իսկ 2013թ.՝ 187 մլրդ դրամ: