Համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետ Ֆրանցիսկա Օհնսորգեն հայտարարել է, թե Թուրքիան օգտվում է նավթի գնի անկումից եւ ավելի կմեծանա Թուրքիայի տնտեսական աճը։

Թուրքական Anadolu գործակալության հետ զրույցում ՀԲ-ի գլխավոր տնտեսագետներից Ֆրանցիսկա Օհնսորգեն նշել է, թե Թուրքիայի տնտեսության աճի համար նավթի համաշխարհային գների անկումը շահավետ է։ «Թուրքիան այն երկրներից է, որը կօգտվի նավթի գնի անկումից։ Թուրքիան էներգեկիրներ ներմուծող երկիր է եւ այս գործընթացը դրական ազդեցություն կունենա բյուջեի դեֆիցիտի եւ ինֆլացիայի կրճատման վրա»,-ասել է տնտեսագետը։

Ֆրանցիսկա Օհնսորգեն շեշտել է, թե իրենց կանխատեսումներով Թուրքիան այս տարի կունենա 3,5 տոկոս տնտեսական աճ, իսկ 2016-ին՝ 3,7։