Բուրատիայում ամանորյա տոներից հետո երեք մարդու մահացած են գտել: Երկու տղամարդ մահացել են թունավորումից, իսկ կինը սառել է:
Ռուսաստանի Քննչական կոմիտեի տեղեկացմամբ, մարմինները գտել են հունվարի 9-ին, Ուլան Ուդեի մերձակայքի այգեգործական տարածքի տներից մեկում: Նախնական տեղեկություններով, մահացածները 63 եւ 64 տարեկան թոշակառու ամուսիններ են, ինչպես նաեւ նրանց 37-ամյա ծանոթը:
Ըստ «Ռոսբալտ»-ի, Նոր տարվա նախաշեմին թոշակառուներին այցելել է նրանց ընկերը, եւ միասին սկսել են անհավանական քանակությամբ օղիով նշել տոնը: Տղամարդիկ մահացել են էթիլ սպիրտից թունավորումից. տանն օղու 26 դատարկ շիշ են հայտնաբերել: Իսկ կին մահացել է սառչելու հետեւանքով: Ամենայն հավանականությամբ, նա մահացել է սառը սենյակում քնած ժամանակ:




























