Հռոմի Լեոնարդո դա Վինչիի անվան օդանավակայանում օդանավի ուղեւորները տարհանվել են պայթյունի սպառնալիքի պատճառով: 

Միջադեպը տեղի է ունեցել Fly Niki ավիաընկերության օդանավի՝ Վիեննա մեկնելուց առաջ: Ուղեւորներից մեկը՝ Սլովենիայի մի քաղաքացի, հայտնել է, որ ուղեբեռում պայթուցիկ է տեղափոխում: Որոնման ընթացքում կասկածելի առարկաներ են հայտնաբերվել: Օդանավակայանի աշխատանքն ընդհատվել է կես ժամով, հայտնում է  «Ռոսիյսկայա գազետան»:

Ներկայումս պայթուցիկի մասին հայտնած տղամարդը կալանավորվել է: Նրա քայլի դրդապատճառները ճշտվում են: