Պարագվայում «Բազե-6» կոդային անվանմամբ հատուկ գործողության շրջանակում ոստիկանությունը ձերբակալել է բոլիվիական Cessna 206 մեկ շարժիչով օդանավը, որում 350 կգ կոկային կա, փոխանցում է Paraguay.Com-ը:
Գործողությունն իրականացվել է Լորետո շրջանում: Այդ ընթացքում օդանավն անօրինական օդանավակայաններից մեկում է գտնվել:
Թմրանյութերի դեմ պայքարի հատուկ ծառայությունների աշխատակիցները կալանավորել են Բոլիվիայի քաղաքացի երկու օդաչուներին եւ Պարագվայի երկու քաղաքացու: Օդանավակայանի տարածքի սեփականատիրոջը եւս ձերբակալել են: Հաղորդվում է երկու բեռնատար եւ մոտոցիկլետ բռնագրավելու մասին, փոխանցում է Gazeta-ն:


























