Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյի մետրոյում երկու պայթյուն է որոտացել:
BBC հեռուստառադիոկորպորացիայի չիլիական ստորաբաժանումը հայտնում է, որ չարագործները պայթյունը կազմակերպել են բանկոմատը կողոպտելու նպատակով:
Տուժածների եւ մետրոյի վնասների մասին չի հաղորդվում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Մեկ շաբաթ առաջ հաղորդվել էր չիլիական մետրոյում տեղի ունեցած նույնատիպ միջադեպի մասին: Կողոպտիչները պայթուցիկ սարքը գործարկել են Սանտյագոյի մետրոյի բանկոմատի մոտ: Ոստիկանների տեղեկությունենրով՝ պայթյունը 6 մարդ է կազմակերպել: Նրանք բանկոմատից վերցրել են ողջ գումարն ու անհետացել:


























