Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում նավի խորտակման արդյունքում մոտ 100 մարդ է կորել, հայտնում է France-Presse գործակալությունը:

Միջադեպը տեղի է ունեցել Ուբանգի գետում: Լաստանավում հրդեհ է բռնկվել, որը հանգեցրել է նավի շարժիչի հատվածի պայթյունին, հայտնում է Gazeta-ն:

Հիշեցնենք, որ 2008թ. Ուբանգի գետում նավակ էր շրջվել, որի արդյունքում նույնպես տասնյակ մարդիկ էին զոհվել: