ԱՄՆ ոստիկանությունը քննում է Ֆլորիդա նահանգում երեք մարդու մահվան փաստը: Կայանատեղում՝ ռեստորանի մոտ, հայտնաբերվել են հրազենային վնասվածքներով մարմիններ: Ենթադրվում է, որ տղամարդը սպանել է նախկին սիրուհուն եւ նրա ուղեկցին ու ինքնասպան եղել:
Զոհվածների մեջ կա կին ու նրա ընկերը, որին լքել էր մեկ այլ տղամարդու հետ հանդիպելու համար: Ենթադրվում է, որ հենց լքված տղամարդն էլ սպանել է երկուսին՝ խանդի հողի վրա, իսկ հետո ինքնասպան եղել, փոխանցում է NEWSru.com-ը:
Ոստիկանությունում նախընտրել են մանրամասներ չհայտնել: Միայն նշել են, որ զոհերը չափահաս են, իսկ մեղավորն «ազատության մեջ չէ», եւ քաղաքացիների համար ոչ մի վտանգ չի ներկայացնում:
Հավելենք, որ հրաձգությունից հետո ոստիկանությունը շրջափակել է ռեստորանը եւ հաճախորդներին արգելել լքել հաստատությունը: Միայն շուրջ 20:30-ին են ականատեսները տուն գնացել:


























