Իրաքի հյուսիսում 16 տղամարդու զանգվածային գերեզման է հայտնաբերվել:
Ինչպես հաղորդել է «Աս-Սումարիա» հեռուստաալիքը, գերեզմանը հայտնաբերվել է Իրաքյան Քուրդիստանից հավաքագրված խմբի եւ Էս-Սաադիա բնակավայրի կենտրոնական կառավարության մարդու իրավունքների նախարարության հետ համատեղ որոնումների արդյունքում:
Հեռուստաալիքի տվյալներով՝ զոհերի աչքերը փակ են եղել, իսկ ձեռքերը՝ մեջքին կապված: Ենթադրվում են, որ նրանց մահապատժի են ենթարկել միեւնույն ժամանակահատվածում, մի քանի ամիս առաջ:
Էս-Սաադյան մինչեւ 2014թ. նոյեմբերը գտնվել է «Իսլամական պետության» զինյալների վերահսկողության տակ, սակայն շիա ոստիկանների կողմից վերջիններս դուրս են վռնդվել տարածքից: Մահապատժի պատասխանատվությունը կրում են ԻՊ-ի ծայրահեղականները:
2014թ. Իրաքում 15 հազար մարդ դարձել է բռնության զոհ: Առողջապահության, պաշտպանության եւ ներքին գործերի նախարարությունների տվյալներով՝ անցած տարի, 2013թ. համեմատությամբ, երկու անգամ ավելի քիչ մարդ է զոհվել:




























