Հայաստանը մասնակցել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի նոր առաքելության մշակմանը նախքան դրա մեկնարկը, եւ կշարունակի մասնակցել գործողության ողջ ընթացքում: Այդ մասին այսօր` հունվարի 15-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավորության հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը:
Նրա խոսքով` Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ավարտված եւ նոր առաքելության միջեւ տարբերությունը կայանում է նրանում, որ նախորդ առաքելությունը (ISAF) մարտական առաքելություն էր, իսկ ներկայիս առաքելությունը` ոչ: Այն հիմնականում ուղղված է վերապատրաստմանն ու խորհրդատվություններին: Մենք մեր զորքերը չենք տեղակայի մարտի դաշտում: Մենք կապահովենք բարձրաստիճան սպայական կազմի դասընթացները` առանց ռազմական ռիսկերի ներգրավման», - ասել է Ապաթուրայը:
Ինչ վերաբերում է առաքելության կազմում հայկական զինված ուժերի գործունեությանը, Ջեյմս Ապաթուրայը նշել է. « ՆԱՏՕ-ի քաղաքականությունը հստակ է. այն երկրները, որոնք մասնակցում են գործողությանը, մասնակցում են նաեւ իրագործվող ծրագրերի մշակմանը: Հայաստանը մասնակցել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի նոր առաքելության մշակմանը նախքան դրա մեկնարկը, եւ կշարունակի մասնակցել գործողության ողջ ընթացքում»:



























