Ամերիկյան բեյսջամփերը զոհվել է՝ Միչիգանի նահանգում թռիչք կատարելով 300 մետրանոց հեռուստաաշտարակից: 31-ամյա Ջոշ Շեփարդը մահացել է պարաշյուտի չբացվելու պատճառով:
Ոստիկանության փոխանցմամբ, տղամարդն ինքնուրույն է բարձրացել հեռուստաաշխատակի գագաթը, թեեւ դրա թույլտվությունը չի ունեցել: Դիսպետչերական ծառայությունը զանգ չի ստացել այն մասին, որ ինչ-որ մեկը պատրաստվում է աշտարակից թռիչք կատարել: Ըստ USA Today-ի, պատահարից հետո միայն հեռուստաաշտարակի աշխատակիցը զանգահարել է ոստիկանին եւ հաղորդել զոհի մասին:
Բեյսջամփինգը (BASE jumping) էքստրեմալ սպորտի տեսակ է, որում ֆիքսված օբյեկտներից թռիչքների համար հատուկ պարաշյուտ է օգտագործվում: Վիճակագրական տվյալների համաձայն, 1981 թվականից ի վեր բեյսջամփինգով զբաղվող 243 մարդ է զոհվել:


























