Չինաստանի ոստիկանությունը 4 ամսվա ընթացքում թմրանյութերի շրջանառության հետ կապված հանցագործությունների մեջ կասկածվող 60,5 հազար մարդ է կալանավորել:

ՉԺՀ-ի հասարակական անվտանգության նախարարության տվյալներով՝ 2014-թ. սեպտեմբերից մինչեւ դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում Չինաստանի իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից ավելի քան 11 տոննա տարատեսակ թմրամիջոցներ են առգրավվել, հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Global Times-ին:

Ընդհանուր առմամբ, թմրամիջոց ընդունած ավելի քան 180 հազար մարդ պատիժ է կրել, որից 55 հազարը ուղարկվել է հարկադիր բուժման: