Պակիստանի Կարաչի քաղաքում բախումներ են եղել ոստիկանության եւ Charlie Hebdo երգիծաթերթի դեմ բողոքի մասնակիցների միջեւ, փոխանցում է Reuters-ը:
Հաղորդվում է, որ ոստիկաններն արցունքաբեր գազ եւ ջրցաներ են կիրառել ցուցարարներին ցրելու համար: Բողոքի ցույց է ընթանում Ֆրանսիայի հյուպատոսության շենքի մոտ, փոխանցում է Gazeta-ն:
Ըստ ոստիկանության՝ ցույցին մասնակցում են «Ջամահաթ ի Իսլամի» իսլամական կուսակցության ուսանողներ:


























