Զինված տղամարդը Փարիզից հյուսիս-արեւմուտք ընկած Կոլոմբ քաղաքում գտնվող փոստի շենքում պատանդներ է վերցրել: RTL ռադիոկայանը հայտնում է, որ նա ենթադրաբար երեք մարդու է բռնել:

Տղամարդը պնդում է, որ զինված է Կալաշնիկով ինքնաձիգով, ատրճանակով եւ մի քանի նռնակներով: Ոստիկանությունը միջադեպը ահաբեկչական գործողություն չի համարում, փոխանցում է Lenta-ն:

Իրավապահ մարմինների աշխատակիցները բանակցություններ են վարում: Ըստ մամուլի՝ տղամարդու ինքնությունը պարզվել է, ավելի վաղ նա  պատասխանատվության  էր ենթարկվել մանր խուլիգանության համար: Նրա անունը, սակայն,  չի հրապարակվում: