Թուրքիայում ահաբեկչական «Ալ-Կաիդա» ցանցի համակիրները հիշատակի միջոցառում են իրականացրել Փարիզի ահաբեկչության հեղինակների համար։

Թուրքական OdaTV կայքի փոխանցմամբ՝  թուրքական Ensar Kardeşlik Platformu խմբի անդամները, ովքեր «Ալ-Կաիդայի» համակիրներ են համարվում, Ստամբուլի Ֆաթիհի մզկիթի մոտ Փարիզի ահաբեկչությունն իրականացրած եղբայրների համար հիշատակի միջոցառում են իրականացրել։

Խմբի անդամները պարզել էին նաեւ պաստառ, որի վրա պատկերված է եղել «Ալ-Կաիդայի» նախկին առաջնորդ Ուսաման Բեն Լադենի լուսանկարը ։

Ensar Kardeşlik Platformu խմբի անդամներն իրենց ելույթներում սպառնալիքներ են հնչեցրել՝ շեշտելով, որ իսլամի դեմ ցանկացած քայլ անպատասխան չի մնալու։