Լոնդոնի Սթանսթեդ օդանավակայանում ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով 18-ամյա աղջկա են ձերբակալել եւ տեղափոխել Լոնդոնի ոստիկանության կենտրոնական բաժին։
Աղջիկը, որի անունն ու ազգությունը չեն հրապարակվում, մինչեւ հիմա հսկողության տակ է։ Նրան կասկածում են ահաբեկչությունների նախապատրաստման, ինչպես նաեւ երկրի տարածքում արգելված խմբավորման գործունեությանը մասնակցելու մեջ, հայտնում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով Sky News-ը։
Ավելի վաղ Բելգիայում ուժային գործողության ընթացքում մեղադրանք էր ներկայացվել հինգ ձերբակալվածների, մնացածներին ազատել էին։


























