Մեքսիկայում ձերբակալվել է «Միացյալ մարտիկներ» թմրակարտելի անդամ մարդասպանը, որը կարող է կապ ունենալ Իգուալայում ուսանողների անհետացման հետ, ասված է երկրի գկխավոր դատախազության հաղորդագրությունում։
Ըստ իշխանությունների, թարգմանաբար «Խոզանակ» մականունով Ֆելիպե Ռոդրիգեսը ուսանողների վրա հարձակմանը անմիջական մասնակցություն է ունեցել եւ այժմ ցուցմունք է տալիս դատախազությունում։ Սա ուսանողների անհետացման հետ կապված առաջին ձերբակալությունը չէ։
Նախորդ տարվա դեկտեմբերին եւս մեկ վարձու մարդասպան էր բռնվել՝ Ռամոն Սեւերիանո Մարտինես անունով, որին եւս կասկածում են հանցագործության հետ կապ ունենալու մեջ, փոխանցումէ «Կոմերսանտը»։
Իգուալայում ուսանողներն անհետացել էին սեպտեմբերի վերջին։ Ավելի ուշ պարզվել էր, որ նրանց առեւանգել են ոստիկանները եւ փոխանցել հանցագործներին։ Այս առիթով արդեն կալանավորվել են Իգուալայի նախկին քաղաքապետն ու ոստիկանության բազմաթիվ պաշտոնյաներ։


























