Չինաստանի Յանցզի գետում քարշակող նավի խորտակման հետեւանքով 21 մարդ է զոհվել, եւս մեկն անհետ կորել է, հայտնում են չինական իշխանությունները։
Reuters-ը վկայակոչելով՝ RBC-ն հայտնում է, որ դեպքը կատարվել է հունվարի 17-ին Wanshenzhou 67 նավի ընթացիկ փորձարկումների ժամանակ, որոնք անց էին կացվում Ֆուբեյ ջրանցքում։ Չինական կենտրոնական հետուսատեսության տվյալով՝ հաջողվել է փրկել միայն երեք ուղեւորների։
Նավում Չինաստանի քաղաքացիներից բացի եղել են նաեւ Հնդկաստանի, Սինգապուրի, Ինդոնեզիայի, Մալայզիայի մեկական քաղաքացիներ եւ Ճապոնիայի մեկ հպատակ։ Ըստ մամուլի՝ նավի փորձարկումներն անցկացվել են առանց նավահանգստի ղեկավարության հետ համաձայնեցնելու։


























