Չինաստանում Յանցզի գետում նավի վթարի ենթարկվելու հետեւանքով զոհվել է 22 մարդ: Սուզված նավը վեր բարձրացնող փրկարարները գտել են անձնակազմի բոլոր անդամների մարմինները: Փրկել հնարավոր է եղել միայն 3 մարդու, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ողբերգությունը տեղի է ունեցել հունվարի 17-ի առավոտյան Wanshenzhou 67 նավի փորձարկման ժամանակ, որը տեղի էր ունենում Ֆուբեյ ջրանցքում:

Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ, նավի փորձարկումը տեղի էր ունենում  առանց նավահանգստի ղեկավարության հետ համաձայնեցման: Նավի վրա, բացի Չինաստանի քաղաքացիներից, եղել են նաեւ Հնդկաստանի, Սինգապուրի, Ինդոնեզիայի, Մալայզիայի, ինչպես նաեւ Ճապոնիայի մեկական քաղաքացիներ: