Գերմանիայի անվտանգության մարմինները տեղեկություններ են ստացել երկրի տարածքում արմատական իսլամիտների կողմից ահաբեկչությունների նախապատրաստման մասին:  Ծայրահեղականների հնարավոր թիրախները կարող են լինել մշտապես մարդաշատ Բեռլինի եւ Դրեզդենի կայարանները: Տեղեկությունները ստացվել են միանգամից մի քանի արտասահմանյան հատուկ ծառայություններից:

Բացի այդ, հատուկ ծառայությունները պարզել են, որ հայտնի միջազգային ջիհադիստների շրջանում քննարկվում է իսլամականացման դեմ հանդես եկող Pegida շարժման հերթական ցույցի ժամանակ ահաբեկչությունն իրագործելու հնարավորությունը:

NEWSru.com-ը, վկայակոչելով գերմանական լրատվամիջոցներին, հաղորդում է, որ ոստիկանությունը ավելի ուժեղացված վերահսկողություն կսահմանի խոշոր քաղաքների կայարաններում: