Ֆիլիպինների նախագահ Բենիգնո Ակինոյի պատվիրակության կազմի բարձրաստիճան պաշտոնյաների ինքնաթիռը չի կարողացել թռչել եւ դուրս է եկել թռիչքուղուց  Տակլոբանայի օդանավակայանում, որտեղ այսօր՝ հունվարի 17-ին, այցելել էր Հռոմի պապ Ֆրանցիսկոսը: Պապը հարկադրված է եղել կրճատել իր այցը՝ Լեյտա շրջանի վրա առաջ շարժվող թայֆունի պատճաոով:

ABS-CBN հայտնում է ինքնաթիռին խանգարել է ուժեղացող քամին: Միջադեպից կես ժամ առաջ օդանավակայանից բարեհաջող կերպով մեկնել էր Պապի ինքնաթիռը:

Bombardier ինքնաթիռում գտնվել են 15 պաշտոնյա եւ անձնակազմի 3 անդամներ, ովքեր եւ Ֆրանցիսկոս պահին ուղեկցել են այցի ընթացքում: Ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց եւ կանգնել խոտի վրա: Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել:

Ֆրանցիսկոս պապը ավելի վաղ ժամանել էր Տակլոբան «Հայան» թայֆունի զոհերի հիշատակը հարգելու նպատակով: 2013թ. տեղի ունեցած աղետի ժամանակ ավելի քան 7,3 հազար մարդ էր զոհվել: