Աֆղանստանում ձերբակալվել են Պակիստանի Փեշավար քաղաքի ռազմական դպրոցի վրա հարձակման մեջ կասկածվողներին:
Աֆղանստանի պաշտոնական ներկայացուցիչները նշել են, որ 5 կասկածյալները կալանավորվել են Պակիստանի եւ Աֆղանստանի սահմանին մոտ՝ երկրի արեւելքում: Բոլոր ձերբակալվածները օտարերկրացիներ են, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով AFP-ին:
Հիշեցնենք, որ «Թեհրիք-ի-թալիբան Պակիստան» խմբավորման զինյալները անցած 2014թ. դեկտեմբերի 16-ին հարձակվել էին Փեշավար քաղաքի դպրոցներից մեկի վրա, ինչի արդյունքում 148 մարդ էր զոհվել, որոնցի 136-ը՝ երեխաներ: Ողբերգությունից հետո Պակիստանի իշխանությունները հայտարարել էին մահապատժի արգելող օրենքի չեղարկման մասին:


























