Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե Թուրքիան աշխատանքներ է տանում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված հայերի նախաձեռնությունների դեմ։

Թուրքական Haberturk պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն պատասխանել է լրագրողների հարցերին, որի ընթացքում անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ Թուրքիայի աշխատանքներին եւ Դողու Փերինչեքի հետ կապված հարցերին։

Չավուշօղլուն նշել է, թե Հայոց ցեղասպանության ճանարմանն ուղղված հայերի նախաձեռնությունների դեմ Թուրքիան աշխատանքներ է իրականացնում եւ դրանք անում է համակարգված ձեւով։

Փերինչեքի հետ կապված հարցին, Թուրքիայի ԱԳ նախարարը նշել է, թե ինքը նախկինում էլ ասել էր, որ կցանկանար, որ թուրքական դատարանը Փերինչեքին թույլատրել մեկնել ՄԻԵԴ եւ մասնակցել դատին։

Չավուշօղլուն նաեւ նշել է, թե թուրք պատգամավորները եւս կմեկնեն եւ ներկա կլինեն «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» դատին։