Հունաստանում տնտեսական հանցագործութունների աղմկալի գործով մեղադրվող երկու կալանավորներ առաջարկել են 103 մլն եվրո վերադարձնել գանձարան` պատժի մեղմացման դիմաց: Նրանք մեղադրվում են ապօրինաբար 275 մլն եվրո ստանալու մեջ:մ
Գործով անցնում է 19 մարդ՝ հիմնականում Energa եւ Hellas Power էներգետիկ ընկերությունների աշխատակիցները: Ըստ քննության՝ էլեկտրաէներգիա մատակարարող այդ ընկերությունները իրենց հաշիվներում ներառել են էներգետիկ սպառման հարկ եւ արտակարգ իրավիճակների գույքահարկ, սակայն այդ միջոցները պետության հաշվին չեն փոխանցել. վնասը գնահատվում է 275 մլն եվրո:
Քննությունը պնդում է, որ մեղադրյալները նաեւ փորձել են թաքցնել հարկերից ստացված փողերը՝ փոխանցելով դրանք արտասահմանյան հաշիվներին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Դատական գործընթացի առաջին օրը երկու մեղադրյալներ Արիստիդիս Ֆլորոսը եւ Վասիլիս Միլիոնիսը, առաջարկել են պետությանը վերադարձնել 103 մլն եվրո, որպեսզի մեղմեն իրենց պատիժը: Այդ կապակցությամբ դատն ընդհատվել է մինչեւ փետրվարի 5-ը:


























