Գործազուրկ երկու նովոսիբիրսկցիներ պայմանական ժամկետ են ստացել հային գնացքի տակ նետելու համար: Երիտասարդները մեղադրվում էին ազգային ատելության հողի վրա կատարված հանցագործության մեջ:

Անցյալ տարվա ապրիլին «Մատվեեւկա»  կայարանում դատապարտյալները սկզբում ծեծել, ապա երկաթգծերին՝ մոտեցող գնացքի տակ էին գցել բժշկական քոլեջի ազգությամբ հայ ուսանողին: Տուժածին հաջողվել էր փրկել: 

Հարձակվողներից մեկին դատարանը դատապարտել է 2,5 տարի պայմանական ազատազրկման, մյուսին՝ երկու տարի եւ մեկ ամսվա: Դրանից բացի դատարանը երիտասարդներին երկու տարվա փորձնաժամկետ է նշանակել, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»: