Մեծ Բրիտանիայի եւ մայրցամաքային Եվրոպայի միջեւ գնացնքների երթեւեկությունը դադարեցվել է Լ Մանշի նեղուցի տակով անցնող թունելում ծխի պատճառով: Այս մասին հայտարարել է Eurostar ընկերությունը, որը շահագործում է այդ երկաթգիծը:

Ինչպես նշվում է հաղորդագրությունում, Լա Մանշի թունելը փակ է, բոլոր գանցքները վերադարձել են կայարաններ, ուղեւորները տարհանվել են, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Լա Մանշի տակով անցնող երկաթգիծը Լոնդոնը կապում է Փարիզի ու Բրյուսելի հետ: