Ավստրալուհին դատի է տվել Air Asia ավիաընկերության այն աբնից հետո, երբ ստյուարդուհին ընկել է իր ոտքի վրա՝ լուրջ վնասվածքներ հասցնելով: Միջադեպը տեղի է ունեցել 2014թ. ապրիլի 4-ին, երբ 36-ամյա բուժքույր Էրին Քրոքերի՝ Թաիլանդում անցկացրած հանգստից վերադառնալիս: Թռիչքի ժամանակ ինքնաթիռն ընկել է ուժեղ մրրկային գոտի, ինչի պատճառով կինն ընկել է հատակին, որից հետո, կորցնելով հավասարակշռությունը, նրա վրա է ընկել ստյուարդուհին եւ լուրջ վնասվածքներ հասցրել ուղեւորուհուն:
Տուժածի մոտ հայտնաբերվել են բազմաթիվ կոտրվածքներ, ինչպես նաեւ խորը երակների թրոմբոզ: Քրոքերը պահանջում է վնասի փոխհատուցում ցավի ու տառապանքների, բժշկական ծախսերի ու եկամտի կորստի համար, հայտնում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով Straits Times-ին:
Կինը նաեւ մերժել է մասնավոր կերպով իրավիճակը շտկելու ավիաընկերության առաջարկությունը:


























